Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Ադրբեջանը հենց նոր մի քանի անգամ հարվածեց Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին:
«Այդ երկրի իշխանությունները քրոնիկ ահաբեկիչներ և հանցագործներ են, իսկ միջազգային հանրությունը` քրոնիկ կույր: Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան»,- ասել է Արցախի ՄԻՊ-ը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից սկսած Արցախի սահմանային ողջ երկայնքով ընթանում են պատերազմական գործողություններ։ Ադրբեջանական ագրեսիան սահմանից տեղափոխվել է մայրաքաղաք Ստեփանակերտ, բնակավայրեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ։