Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով դատապարտում է Ադրբեջանի կողմից երկկողմանի պայմանավորվածության արդյունքում ձեռք բերված հրադադարի խախտումները:
‼️ Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարը խախտելու վերաբերյալԽստագույնս…
Опубликовано Արցախի Արտաքին գործերի նախարարություն / Artsakh Ministry of Foreign Affairs Суббота, 10 октября 2020 г.
«Խստագույնս դատապարտում ենք մարդասիրական նպատակներով զոհվածների և ռազմագերիների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների Ադրբեջանի ուխտադրուժ խախտումը։ Հատկապես աղաղակող է այն փաստը, որ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հարձակում է ձեռնարկել մարդասիրական հրադադարի շրջանակներում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց անմիջապես հետո։ Իր գործողություններով Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե»,-նշված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշենք, որ այսօր, ժամը 12:00-ից կողմերի պայմանավորվածության համաձայն՝ հումանիտար հրադադար է հաստատվել արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում: