Եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ առաջին հերթին Հայաստանի իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Իհարկե, այստեղ մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, որոնք հարգում են միջազգային իրավունքները, և աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին»,- ասաց նա:
ԱՀ նախագահը շեշտեց, որ այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են միջազգային տեռորիզմին:
Ըստ նրա՝ պետք է նրանց ցուցակագրել և այդ երկրների ժողովուրդներն էլ պետք է գիտակցեն իրենց իշխանությունների գործելաոճը: Իսկ այդ երկրնեն, Արայկ Հարությունյանի խոսքո, պետք է պատասխան տան մարդկության և ամենակարևորը Աստծո առաջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով: Հ
ոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հումանիտար հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն՝ դիվերսիոն գործողություն իրականացնելով Հադրութի ուղղությամբ։