Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 3 ԱԹՍ, 2 զրահատեխնիկա, կա 350 զոհ: Այս մասին հայտնում են Հայկական միասական տեղեկատվական կենտրոնից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով: Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հումանիտար հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն՝ դիվերսիոն գործողություն իրականացնելով Հադրութի ուղղությամբ։ Քաղաք ներթափանցած դիվերսիոն խումբը Հադրութում սպանել է մոր ու որդու: Ադրբեջանական կողմը շարունակում է թիրախավորել Արցախի բնակավայրերը: