Խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկում են գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկա և հրթիռահրետանային միջոցներ։ Այս մասի ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն ճնշում են հակառակորդի բոլոր գործողությունները։
Ավելի վաղ էլ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ հյուսիս-արևելյան ուղղությամբ հոկտեմբերի 11-ին թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակողական գործողություններ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով: Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հումանիտար հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն՝ դիվերսիոն գործողություն իրականացնելով Հադրութի ուղղությամբ։ Դիվերսիոն խումբը Հադրութում սպանել է մի կնոջ և նրա հաշմանդամություն ունեցող որդուն: