Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 3 ԱԹՍ, 3 զրահատեխնիկա, կա 200 զոհ: Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով: Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հումանիտար հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն՝ դիվերսիոն գործողություն իրականացնելով Հադրութի ուղղությամբ։ Դիվերսիոն խումբը, նախնական տվյալներով, Հադրութում սպանել է 4 քաղաքացիական անձի։