Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց և ծաղկեպսակ զետեղեց Անհայտ զինվորի գերեզմանին։ Այս մասին ֆեյբուքում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ ժամը 13.00-ին Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Քննարկման օրակարգը բավականին լայն է, իսկ առանցքում լինելու է Արցախի ներկա իրադրությունը։