Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ ՄՆացականյանն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Մոսկվայում հանդիպում է անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը։ Հանդիպումն ընթանում է ՌԴ ԱԳՆ-ի ընդունելությունների տանը։
Հիշեցնենք, որ երեկ էլ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, որին հաջորդել է նրանց համատեղ մամուլի ասուլիսը։