Չնայած ռազմական գործողությունների պատճառով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի կարող այցելել հակամարտությունից տուժած համայնքներ, սակայն, կանոնավոր կապի մեջ է համապատասխան կառույցների և մարդկանց հետ՝ նրանց կարիքները հասկանալու համար։ Այս մասին հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակը։
«Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության մեր գործընկերները սնունդ և հիգիենայի պարագաներ են հանձնել այս օրերին՝ նախատեսված ապաստարաններում ապրող մոտ 1000 մարդու համար»,- ասվում է գրառման մեջ։