Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ է անում դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ընդգծելով, որ ԼՂ խնդրի կարգավորումը տեսնում են միայն խաղաղ ճանապարհով:
«Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի իրենց հանձնառությունը և դադարեցնել քաղաքացիական տարածքների թիրախավորումը, ինչպիսին Գյանջան և Ստեփանակերտն են: Մենք ցավում ենք մարդկային կյանքի կորստի համար և մնում ենք հավատարիմ խաղաղ կարգավորմանը»,-գրել է նա: