Սա է մեր տեսակը, դրա համար էլ անկարելի է, որ չհաղթենք: Արցախի Ազգային ժողովի նախագահն է, մոր հետ, ով պատերազմական այս ծանր օրերին Ստեփանակերտի ապաստարաններից մեկում է` հարևանների հետ, իսկ բոլոր հինգ տղա թոռները՝ առաջնագծում։
Այս մասին Facebook-յան իր էջում հրապարակում է արել Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Սա է մեր տեսակը, դրա համար էլ անկարելի է, որ չհաղթենք: Արցախի Ազգային ժողովի նախագահն է, մոր հետ, ով պատերազմական այս…
Опубликовано Վահրամ Պողոսյան Вторник, 13 октября 2020 г.
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: