Ղարաբաղյան հակամարտության գոտում մարտերի ընթացքում զոհված սիրիացի վարձկանների թիվը հասել է 119-ի, հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ 78 զոհվածների մարմիններն ուղարկվել են Սիրիա, մինչդեռ մնացած դիակները մնում են Ադրբեջանում:
Կենտրոնի աղբյուրները հայտնել են, որ շարունակում են Թուրքիայի ջանքերը գրոհայիններին հավաքագրելու և Ադրբեջան ուղարկելու համար, սակայն գրոհայիններին հավաքագրելու փորձերը դադարել են հեշտ խնդիր լինելուց, քանի որ նրանցից շատերը հրաժարվում են մեկնել Ադրբեջան:
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ թուրքական կառավարությունը պատրաստվում է Ադրբեջան ուղարկել ավելի քան 400 գրոհայինների «Սուլթան Մուրադ», «Ալ Համզա դիվիզիա» և այլ խմբավորումներից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտերի ընթացքում զոհվել է 107 գրոհային, նրանց ընդհանուր թիվը Ադրբեջանում կազմում է 1450 մարդ: