Ֆրանսիայի ԱԺ նիստին՝ «Ընթացիկ հարցեր կառավորությանը» ժամին Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, մշակույթի և կրթության հարցերի հանձնաժողովի անդամ Դանիել Ղազարյանը հարց է ուղղել Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանին՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Պարոն ԱԳՆ նախարար, մի քանի ժամից արդեն կլրանա ԼՂ-ում պատերազմի 16-րդ օրը։ Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչությունը ենթարկվում է ռմբակոծությունների, թիրախի տակ է նաև մայրաքաղաք Ստեփանակերտը։ Քաղաքացիական բնակչության նկատմամբ տեղի է ունենում ռազմական հանցագործություն։ Հենց այս պահին հայերին մահն է սպառնում։
Գիտեմ, որ ֆրանսիական դիվանագիտությունը ջանք չի խնայում։ Բայց Ադրբեջյանն արդեն դիվանանագիտական ու ռազմական աջակցություն է ստանում Թուրքիայից։ Մեր նախագահ Մակրոնը նշել է, որ ջիհադիստ վարձկաններին այդ հակամարտությունում ներգրավելը հատում է կարմիր գիծը, և նա չի ընդունելու դա։ Ժամանակն է՝ կասեցնել Անկարայի ռազմատենչ գործեղությունները, որն իր մեջ կրում է հակամարտության միջազգայնացման ռիսկ, ինչպես նշել է ԵՄ-ն։
Պարոն նախարար, չեզոք դիրքը այլևս ընդունելի չէ։ Ղարաբաղում մեր եղբայրներն են մարտնչում անհավասար պայմանններում։ Դուք գիտեք իմ պատմությունը… Այստեղ գտնվոներին ցանկանում եմ ասել, որ այսօր մենք բոլորս հայ ենք»,- ասել է Դանիել Ղազարյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ին, ագրեսիա են իրականացրել Արցախի Հանրապետության դեմ:
Երկու շաբաթ տեւած կատաղի մարտերից եւ միջազգային հանրության Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու կոչերից հետո Մոսկվայի նախաձեռնությամբ ու միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները բանակցություններ անցկացրեցին:
ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոտ 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել էին 2020 թվականի հոկտեմբերի 10-ից՝ ժամը 12։00-ից հումանիտար հրադադար հաստատել:
Չնայած ձեռք բերված պայմանավորվածությանը՝ մարդասիրական հրադադարն այդպես էլ չի հաջողվել հաստատել՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները չդադարեցնելու պատճառով։