Հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման մասին հակամարտող կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունն Ադրբեջանը խախտել է նաև անցած գիշերվա ընթացքում։
Այս մասին հայտնել է Արցախի հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական վերահսկողական ծառայությունը և հայտնում, որ Շահումյանի, Մարտակերտի և Հադրութի շրջանների ուղղությամբ տարբեր զինատեսակներից թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները։
Բարեբախտաբար տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ին, ագրեսիա են իրականացրել Արցախի Հանրապետության դեմ: Երկու շաբաթ տեւած կատաղի մարտերից եւ միջազգային հանրության Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու կոչերից հետո, Մոսկվայի նախաձեռնությամբ ու միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները բանակցություններ անցկացրեցին:
ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոտ 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել էին 2020 թվականի հոկտեմբերի 10-ից՝ ժամը 12։00-ից հումանիտար հրադադար հաստատել:
Չնայած ձեռք բերված պայմանավորվածությանը՝ մարդասիրական հրադադարն այդպես էլ չի հաջողվել հաստատել՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները չդադարեցնելու պատճառով։