Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր տեսաուղերձով դիմել է հայությանը․
«Հակառակորդը օգտվելով հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունից, այդ մասին հայտարարությանհենց հաջորդ օրվանից սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ՝ ճակատի գրեթե ամբողջ երկայնքով, մանավանդ հարավային ուղղությամբ։
Հայառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր-օրի ճակատը տեղափոխել ավելի խոր տարածքներ։
Հասկանում ենք, որ հակառակորդին հրադադարի հասնելու ընդամենը մեկ տարբերակ ունենք՝ պարտադրել զինադադար։
Մենք կողմ ենք առանց նախապայմանների հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ մեր ստանձնած պարտավորությունը կատարել ու հետագայում շարունակել բանակցությունները՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար․․․ չնայած, արդեն իսկ անհնար է դառնում այդ տարբերակը, բայց և ուշ էլ չէ։
Հակառակորդն ընտրել է ոչ թե ղարաբաղյան խնդիրը լուծելու, այլ, առաջին հերթին, արցախահայությունը, իսկ հաջողության դեպքում նաև Հայաստանի հայությանը բնաջնջելու ճանապարհը,։ Այդ ձեռագիրը մենք տեսնում ենք։
Մենք ավելի ծանր ժամանակներ էլ ենք ունեցել՝ 1992-1994 թթ-ին, երբ մարտական գործողություններ էին ընթանում Գանձասարի մատույցներում, Ասկերանում, Մարտունիում, Հադրութում և այլուր։ Մեզ հաջողվել է հաղթել, որովհետև հավատում էինք հաղթանակին։ Այսօր էլ հավատում ենք, որ հաղթելու ենք։ Մեզ պետք է համախմբվել, մեզ պետք է միավորվել և ամենակարևորը՝ մասնակցել մարտական գործողություններին։ Ակնկալում եմ՝ Սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայաստանում ապրող մեր եղբայրների ակտիվ մասնակցությունը։ Օրհասական պահն է այսօր՝ հայրենիքը պահելու և չպահելու, պատվով ապրելու և պատվով ապրելու իրավունքից հրաժարվելու։
Մենք պետք է պատվով շարունակենք ապրել, դրա համար կոչ եմ անում ոչ միայն նյութական օգնություն ցուցաբերել, այլ նաև ֆիզիկական մասնակցություն ունենալ։ Մենք դրա կարիքը զգում ենք։ Շնորհակալ եմ»,- ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։