Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Փիթեր Մաուրերը CNN-ին հայտնել է, որ արցախ-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերն այնքան ինտենսիվ են, որ նույնիսկ շփման գծի մոտ աշխատող անձնակազմն էր հաճախ ստիպված լինում պատսպարվել:
«Այն, ինչ մենք տեսնում ենք, այլ ենթատեքստեր է պարունակում. Այս համակարտությունը կարող է ծնել նոր հակամարտություններ՝ ներքաշելով նոր ուժեր։ Դա շատ վտանգավոր զարգացումների կարող է բերել։ Հասկանալի է, որ իրավիճակի էլ ավելի սրման համար շատ քիչ բան է պետք, եւ այդ դինամիկան դժվար կլինի կանգնեցնել»:
Ըստ նրա` «համաճարակը խանգարում էր միջանձնային շփումներին, եւ դա, իհարկե, խանգարեց նաև միջպետական հարաբերություններին»։ Իսկ դրան եկավ փոխարինելու «վիրտուալ դիվանագիտությունը», որը գաղտնի բանակցությունների համար վստահելի հարթակ չի կարող հանդիսանալ: