Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը
հարցազրույց է տվել Քուվեյթի արաբալեզու «Ալ-Ջարիդա» օրաթերթին։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքից։
«Իսրայելի կողմից Ադրբեջանին շարունակական զենք վաճառելու հարցը երկար պատմություն ունի, որը շարունակում է անհասկանալի մնալ հայ հասարակության համար: Նույնիսկ հիմա, երբ հայերի հանդեպ իրականացվում է թուրք-ադրբեջանական ագրեսիա, Իսրայելի կառավարությունը շարունակում է զինել ագրեսորին, ինչը հայկական կողմի համար անհասկանալի և անընդունելի է: Հայկական կողմը պարզ հարց է բարձրացնում. ինչո՞ւ է հրեական պետությունը, որն ինքը ևս ցեղասպանություն վերապրած երկիր է, զինում Հայաստանի դեմ ցեղասպան պատերազմ մղողներին: Հայաստանն ու Արցախը միայնակ չեն, քանի որ գտնվում ենք ճշմարտության կողմում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ նշել է, որ Ռուսաստանը հանձնառու է եղել և կշարունակի հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին՝ որպես Հայաստանի երկկողմ և բազմակողմ անվտանգության պայմանագրային դաշնակից՝ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության շրջանակում»: