Երեկ Բելգիայի ֆլամանդական խորհրդարանը միաձայն ընդունեց Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև, որում մասնավորապես նշվում է, որ հոկտեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվախությունը խախտվել է Ստեփանակերտի ռմբակոծությամբ՝ Ադրբեջանի կողմից: Շեշտվում է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, թիրախավորում է ոչ ռազմական օբյեկներ, որի պատճառով ամենից շատ տուժում է Արցախի խաղաղ բնակչությանը: Բանաձևում ասվում է, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական հետաքրքրություներն ապակայունացնում են տարածաշրջանը:
«Այս բանաձևը ճիշտ է ներկայացնում հակամարտության պատմական կոնտեքստը և հանգամանքները: Սա շատ ողջունելի է, և կարևոր առաջին քայլ է: Մենք լիահույս ենք, որ միջազգային հանրությունը կհասկանա, որ Արցախի Հանրապետության ճանաչումը ադրբեջանաթուրքական իշխանության և իրենց կողմից օգտագործվող ահաբեկիչ ջիհադիստների ցեղասպան պլանները կասեցնելու անդրժելի նախապայման է»: