Ադրբեջանը ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին ներառել է սև ցուցակում ՝ Լեռնային Ղարաբաղ չհամաձայնեցված այցի համար:
Այս մասին հայտնում է “РИА новости” – ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Ավելի վաղ Միլոնովը ժամանել էր Արցախ, որտեղ, մասնավորապես, հանդիպումներ է ունեցել հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանի հետ: