ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը «Федеральное агенство новостей» լրատվականին տված հարցազրույցում մեկնաբանել է Ադրբեջանական «սև ցուցակում» իր հայտնվելը: Բանն այն է, որ այժմ նա գտնվում է Արցախում և հանդիպում է ունեցել նախագահ Հարությունյանի հետ: Այս փասը խիստ անհանգստացրել է Ադրբեջանի իշխանություններին:
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանում կարծում են, որ ռուս պատգամավորը պետք է Բաքվի հետ համաձայնեցնի իր այցը Ղարաբաղ:
«Դա այն երկիրն է, որն ինքս եմ տեսել, թե ինչպես է ռմբակոծում խաղաղ բնակիչներին, այն երկիրն է, որը թուրքական անօդաչուներ է ուղարկում՝ կանանց, երեխաներին սպանելու, խաղաղ քաղաքները գնդակոծելու համար, ուրեմն ես չեմ ուզում լինել այդ երկրի «սպիտակ ցուցակներում», ես ավելի լավ է լինեմ «ամենասև ցուցակներում»»,- ասել է Միլոնովը, ապա շնորհակալություն է հայտնել Բաքվին նման արձագանքի համար ու հորդորել Ադրբեջանին «ուշքի գալ»: