ՀՀ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հոկտեմբերի 17-ին հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ի և Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ 14 քաղաքական ուժեր համատեղ հայտարարություն են տարածել, որով առաջարկել են հրատապ կերպով ստեղծել ռազմաքաղաքական օպերատիվ կառավարման շտաբ, որում կընդգրկվեն նաև ՀՀ և ԱՀ նախկին նախագահներն ու վարչապետները։