Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական զինադադարի մասին պայմանավորվածությունները:
«Հանրապետության նախագահը ողջունում է մարդասիրական զինադադարը, որը հայտարարվել է այսօր երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ՝ Մինսկի խմբի համանախագահների հետ համաձայնեցված վերջին օրերի և ժամերի ֆրանսիական միջնորդությունից հետո: Այս հրադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկու կողմերի կողմից», – Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆրանսիայի նախագահը:
Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն: