ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է․ «Հարգելի հայրենակիցներ Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարությունները որևէ խուճապի առիթ չպետք է լինեն, դրանք միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը: Զորահավաքը ընթանում է բնականոն ընթացքով, զինվորագրվում են բոլոր զինապարտները: Բոլորս միասին հանգիստ ու վստահ, անվերապահորեն պետք է կատարենք մեր պարտքը»:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը հայտարարություն է տարածել․ «Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ 20-60 տսրեկան բոլոր տղամարդկանց, ովքեր ի զորու են զենք վերցնել, նաև ովքեր նոր են վերադսրձել արցախյան ռազմաճակատից, վտանգված է սրբություն սրբոց հայրենիքը, նենգ ոսոխը սպառնում է զավթել մեր տարածաշրջանը։
Մեր զինվորները կռվում են Արցախում, իսկ մենք պետք է պաշտպանենք Սյունիքը։ Բոլորս ի զեն։ Բնակչությանը խնդրում եմ խուճապի չմատնվել։ Զինվորագրման մանրամասների համար դիմել Քաջարանի համայնքապետարան կամ Երկրապահ կամավորականների միություն»։
Մեղրիի համայնքապետարանը ևս հայտարարություն է տարածել.
«Հայրենակիցներ, Մեղրի համայքնի հարգելի քաղաքացիներ
Մեղրիի տարածաշրջանի սահմանների պաշտպանության նպատակով դիմում ենք ձեզ՝ խնդրելով կամավորության հիմունքներով ցուցակագրվել։
Այս պահից սկսած՝ կարող եք ներկայանալ Մեղրիի զինկոմիսարիատ»։