ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը չի արձագանքել ՏԱՍՍ-ի թղթակցի խնդրանքին՝ հաստատել եւ մամուլի համար մեկնաբանել հանդիպման մասին տեղեկությունները, որոնք ավելի վաղ հրապարակել էր Politico թերթը։ Հոկտեմբերի 23-ին ԶԼՄ-ներում տարածվեց տեղեկություն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին պետքարտուղար Մայք Պոմպեոն պատրաստվում է առանձին հանդիպումներ անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Զոհրաբ Մնացականյանի հետ: Տեղեկություն կար նաև այն մասին, որ հնարավոր է կազմակերպվի հանդիպում Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների միջև նույնպես։
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվել Է սեպտեմբերի 27-ին, շփման գծում մարտեր են ընթանում։ Ադրբեջանում եւ Հայաստանում ռազմական դրություն Է մտցվել, զորահավաք Է հայտարարվել։ Կողմերը հայտնում են զոհերի եւ վիրավորների մասին, այդ թվում ՝ քաղաքացիական բնակչության շրջանում,- գրում է ՏԱՍՍ գործակալությունը։