Այն, որ մինչև ատամները զինված, մոտիվացված ու նախապատրաստված սիրիացի հազարավոր գրոհայիններ մասնակցում են ղարաբաղյան հակամարտությանը, հաստատել են տարբեր երկրների միանգամից մի քանի բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք, նաև տարբեր երկրների լուրջ լրատվամիջոցներ։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։ Ինչպես նշել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը՝ Լեռնային Ղարաբաղում գործում են հազարավոր ռադիկալներ։ Նրանք «Ջաբհաթ ան Նուսրա», «Ֆիրքաթ Համզա», «Սուլթան Մուրադ» միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, ինչպես նաեւ մի քանի քրդական խմբավորումների զինյալներն են:
Ադրբեջանցի զինվորականներն իրենց դիրքերից տեսանյութեր չեն հրապարակում, սակայն, նրանց փոխարեն դա անում են սիրիացի գրոհայինները։ Օրինակ՝ համացանցում տարածված հոլովակներից մեկի հեղինակն անցնում է հայ զինվորների դիակների կողքով և մաքուր արաբերենով նրանց «խոզեր» անվանում՝ ընթացքում «Ալլահ աքբար» բացականչում։
Ռիա Նովոստիի հետ զրույցում լրագրող ու Մերձավոր Արևելքի գծով փորձագետ Աբբաս Ջուման հայտնել է, որ ԼՂ-ի դեմ պատերազմին մինչև 5000 գրոհային է մասնակցում։ Նրանց Ադրբեջան է տեղափոխել Թուրքիան ինչպես Սիրիայից, այնպես էլ Լիբիայից։