Ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերի ժամանակ քաղաքագետ Էդգար Էլբակյանը մի քանի հետաքրքիր հարցերի է անդրադարձել, մասնավորապես, թե ինչպես օգնել պատերազմին, «ինչքան է տևելու» պատերազմը և հաղթանակի օգուտների ու վնասների մասին հարցերին․․․
1․ Ինչպե՞ս օգնել պատերազմին։ Պատերազմին օգնելու լավագույն տարբերակը «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար փոխանցելն է։
2․ Ինչքա՞ն կտևի պատերազմը։ Երեկ ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված Ադրբեջանի ու Հայաստանի առաջին դեմքերի հարցազրույցները լսելուց հետո ես հասկացա, որ պատերազմը կարող է շատ երկար տևել։ Սակայն, սա միայն կանխատեսում է։ Իրականում այս պատերազմը բոլոր տեսանկյուններից անկանխատեսելի է։ Մի՛ հավատացեք, եթե ձեզ որևէ մեկը հստակ ժամկետ նշի։
3․ Հաղթանակի օգուտների ու վնասների մասին։ Հաղթանակը, այո՛, կարող է ունենալ վնասներ։ Պատճառն այն է, որ հաղթող կողմն ապավինում է պահպանողական գործիքակազմին։
Օրինակ՝ 2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Հիտլերյան Գերմանիան սկզբնական շրջանում հաջողություն էր գրանցել միայն այն բանի շնորհիվ, որ 1-ին Համաշխարհայինից հետո ջախջախվել էին նրա ռազմական ուժերը, ու ստիպված էր եղել 0-ից կառուցել։ Իսկ երբ 0-ից ես սկսում, հաջողությունների հասնելու շանսերն ավելի մեծ են։