Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին հայտնել է Ավսրալիայի Հայկական ազգային կոմիտեն։
Արցախի անկախությունը ճանաչվել է 2 դեմ և 61 կողմ ձայներով։ Մտահղացման հեղինակները պատգամավորներ Հյու Մակդերմոտտն ու Վիկտոր Դոմինելլոն են։
Խորհրդարանականները քննադատել են Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան Արցախի հանդեպ։