Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա՝ կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակներով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը։
Հիշեցնենք, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել էին 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հումանիտար հրադադարի հաստատման մասին: Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը նույնպես խախտվեց ադրբեջանական կողմից:
Երեկ ԱՄՆ-ի ջանքերով հայտարարվեց երրորդ հումանիտար հրդադարի հաստատման մասին, որը ևս Ադրբեջանը չպահպանեց։