Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Իսկ մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ նրան շնորհելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
ԱՀ նախագահը նաև տեղեկացրել է, որ Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա:
ԱՀ նախագահը Ջալալ Հարությունյանին ապաքինում է մաղթել և համոզված է, որ նա շատ շուտով կվերադառնա հայրենիքին ծառայության:
Արայիկ Հարությունյանը վստահ է, որ Միքայել Արզումանյանը նոր պաշտոնում գիտակցում է պատասխանատվության աստիճանը և ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի: