Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, թե, իբրև, նա զոհվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը, բարեբախտաբար, ծանր չէ, ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր։
Այդ ծանր պարտականությունների կատարումը նախագահ Հարությունյանը վստահել է գեներալ Արզումանյանին։ Ստեղծված պատերազմական ծանր իրավիճակում, իսկապես, շատ են անելիքները։
Հաջողություն և կորով Ձեզ, պարոն գեներալ»,-գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։