«Վարձկանների հավաքագրման դեմ» միջազգային կոնվենցիան ԱԺ-ը վավերացրեց:
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը հիշեցրեց՝ կոնվենցիան ամրագրում է, որ վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումն ու ուսուցումը քրեորեն հետապնդելի արարքներ են:
Հիշեցնենք՝ Ադրբեջանը ևս ստորագրել է այս կոնվենցիան, սակայն սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սկսված պատերազմում օգտագործում է վարձկաններ, որոնց վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ են հավաքագրվել: