Գիշերը հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Այս մասին հայտնել է ԱՀ ՊԲ-ը։
Երեկոյան թշնամին շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները։