Հոկտեմբերի 29-ին Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ բանագնացի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալի միջև բանակցություններ են սկսվել Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման Իրանի նախաձեռնությունը խթանելու համար:
Այս մասին հաղորդում է irna.ir-ը:
Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչիի և Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռոդենկոյի բանակցությունները վարվում են Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները հարթելու Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնության շուրջ:
Հիշեցնենք, որ Իրանի փոխարտգործնախարար, նախագահի հատուկ ներկայացուցիչ Աբբաս Արաքչին հոկտեմբերի 28-ին գտնվում էր Բաքվում՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը և հակամարտության կարգավորման Իրանի Իսլամական Հանրապետության ծրագիրը: