Հոկտեմբերի 29-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով ԱՀ նախագահի կոչի մասին հարցին նշել է, որ այն մարտակոչ է:
Նրա խոսքով՝ նման իրավիճակում երկրի ղեկավարները, ռազմաքաղաքական առաջնորդները, զինված ուժերի հրամանատարները ամեն օր էլ կարող են մարտակոչեր հնչեցնել, որովհետև մարտական գործողությունները շարունակվում են:
Արծրուն Հովհաննիսյանն ավելացրել է, որ մարտական գործողությունների բնույթը փոխվել է: Հակառակորդի հարձակողական, խոշորածավալ կարողություն ունեցող զորախմբերի մեջքը կոտրված է, բայց դիվերսիոն խմբերը, մանավանդ այսպիսի տեղանքում, փորձելու են ինչ-որ բաներ իրանակացնել:
«Գրեթե ամեն օր որոշակի գործողություններ կան և եթե մենք չենք բարձրաձայնում այլ ուղղություններում դիվերսիոն գործողությունների փորձերի մասին, չի նշանակում, որ ուրիշ ուղղություններով ինչ-որ բան չի կատարվում: Ուղղակի այս ուղղությունը դեպի Շուշի գնացող գյուղերի պարագիծն է, դրանով է ինքը կարևոր է»,- ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:
Նա նաև անդրադարձել է Արցախի տարածքը շենացնելու մաիսն Ադրբեջանի նախագահի հայտարարությանը. «Ալիևը թող նախ իր տարածքը շենացնի, հետո նոր մտածի մնացածի մասին: Բաքվի կենտրոնական շրջաններից բացի, իր բնակիչներին տեսնում ենք թշվառության մեջ»: