Բելգիայի Ֆեդերալ խորհրդարանի պատգամավոր Ջորջ Դալմանը ֆեյսբուքյան գրառում է կատարել Արցախից։
Պատգամավորն Արցախ է ժամանել 48 ժամ առաջ և, իր խոսքով, այդ պահից սկսած՝ ռմբակոծությունները գրեթե չեն դադարել:
Նա գրել է, որ այնտեղ է ու ականատեսն է պատերազմական վայրագությունների, որոնք իրականացնում են Ադրբեջանը, Թուրքիան և նրանց կողմից հակամարտության գոտի տեղափոխված իսլամիստ գրոհայինները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ:
Պատգամավորն այցելել է Ստեփանակերտ, Շուշի և լուսանկարներ հրապարակել ռմբակոծված վայրերից։ «Եկեղեցիների և դպրոցների ռմբակոծումը ռազմական հանցագործություն է»,- գրել է Դալմանը։