Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը թվիթերյան իր միկրոբլոգում հայ զինծառայողների դիերի լուսանկար է հրապարակել՝ գրելով.
«Ադրբեջանական սոցիալական ցանցերում նոր տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է 19 հայի մարմին։ Նրանցմի մասը ձեռնաշղթաներով են, մյուսը՝ մերկ: Ակնհայտ է, որ ձեռնաշղթաներով առնվազն 4 զինվոր ռազմական գերի է եղել՝ նախքան սպանվելը»,- գրել է Բեգլարյանը։