Վաղ առավոտից՝ մոտավորապես ժամը յոթի սահմանում, Ադրբեջանը վերսկսել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հրետակոծումը՝ միտումնավոր թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ Կենտրոնական շուկան և բնակելի շենքերը: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը և հրապարակել Ադրբեջանի ռմբակոծության հետևանքները ներկայացնող լուսանկարներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Բաքուն և Երևանը Ժնևում կայացած հանդիպման ընթացքում խաղաղ բնակչության և ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ համաձայնություն են ձեռք բերել: