Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները: Այս մասին հայտնում է ՆՆգի գյուղի գյուղապետը։
«Այն կազմում է ավելի քան 150հա տարածք: Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։
Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել»։