Իտալիայի Պալերմո քաղաքի խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ինչպես նաև դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ և հասարակական օբյեկտները թիրախավորելու բազմաթիվ դեպքերը: Այս մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հիշեցնենք, որ բազմաթիվ եվրոպական քաղաքների քաղաքային խորհուրդներ ճանաչել են Արցախի անկախությունն ու դատապարտել Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան Արցախի դեմ։