ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում, այն պետք է լուծել բոլոր շահագրգիռ կողմերի հետաքրքրություններից բխող դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Կան լիովին հստակ առաջարկներ, որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Ներկա պահին խոսքը դրանց մասին է»,- ասել է Ռուդենկոն։
Նա ընդգծել է, որ Մոսկվան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական լուծման օգտին։
Նա նաև նշել է, որ դեռ վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից։
«Մենք ունենք փորձագիտական մակարդակով բանակցություններ՝ առաջին հերթին Մինսկի խմբի շրջանակում, քանի որ դա միակ ընդունելի տարբերակն է մեզ համար»,- ասել է Ռուդենկոն։