ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հակառակորդի կողմից վերջին հարվածները Ստեփանակերտին եղել են Մոր և մանկան առողջության կենտրոնին և կենտրոնական շուկայի հարակից բնակելի տարածքների ուղղությամբ։
«Այսիպիսով հիվանդանոցը կրկին թիրախավորվեց։ Կա երկու ծանր վիրավոր քաղաքացիական անձ», նշել է ԱՀ ՄԻՊ-ը։
Նշենք, որ օրեր առաջ հակառակորդը հռթիրահրետանային միջոցներով թիրախավորել էր Ստեփանակերտին եղել են Մոր և մանկան առողջության կենտրոնը, որի հետևանքով շինությունը բավականին տուժել էր։