Իսպանիայում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Բասկերի երկրի Սան Սեբաստիանի քաղաքային խորհուրդը կոչ է արել հակամարտությունը լուծել բանակցություններին Արցախի ուղիղ մասնակցությամբ:
«Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է հայտարարություն, որով իր համերաշխությունն է հայտնում Արցախի Հանրապետությանն ու հայ ժողովրդին, կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական ագրեսիան և վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի բանակցությունների միջոցով՝ այդ գործընթացում Արցախի ներկայացուցիչների ուղիղ մասնակցությամբ և նրա քաղաքացիների ազատ կամարտահայտության հիման վրա»,- ասվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: