ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հետ:
Նախագահի Facebook-ի էջում արված գրառման մեջ նշվում է, որ քննարկվել են ստեղծված իրավիճակը և դրանից բխող հնարավոր քաղաքական որոշումների կայացման հետ կապված հարցեր:
«Այս պայմաններում խիստ կարևոր է պետական բոլոր մարմինների միասնական ու ներդաշնակ աշխատանքը՝ հանուն Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի»,- գրել է Արայիկ Հարությունյանը: