Զանգվածային լրատվամիջացների ներկայացուցիչներն ու լրագրողները ռազմական գործողությունների վայրեր և Արցախ կարող են մեկնել միայն ՀՀ Կառավարության կողմից տրամադրված հատուկ անցաթղթի առկայության դեպքում, իսկ միջազգային ԶԼՄ ներկայացուցիչները բացառապես ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով։ Այս մասին հայտարարություն է տարածել Ոստիկանության հանրային կապերի կենտրոնը։
Նշվում է, որ անցաթղթի բացակայության դեպքում ռազմական գործողությունների վայրեր և Արցախ մուտքն արգելվում է։