Ես լավ եմ զգում, շարունակում եմ իմ ծառայությունը: Մեր բոլորի մարտական տրամադրությունը շատ բարձր է, մենք բոլորս վճռականությամբ ենք լցված մեր հայրենիքի պաշտպանության համար։
Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Արցախի հերոս, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն էին տարածել, թե իբր ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը ծանր վիրավորում է ստացել և զոհվել։