Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները նոյեմբերի 8-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 104 249-ի, հիվանդներից 63 258-ն արդեն բուժվել է, մահացել է 1 506 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 51 993 դեպք, մահացել է 423 մարդ, հիվանդներից 37 019-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 48 049 դեպք, 824 մարդ մահացել է, 47 270-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 391 739 դեպք, ապաքինվել է՝ 336 221 -ը, գրանցվել է մահվան 10 803 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 673 250-ի, ապաքինվել է 515 153 մարդ, արձանագրվել է 37 832 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 1 753 836-ի, ապաքինվել է 1 312 927 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 30 259 դեպք։