«Շուշիում մարտերը շարունակում են, մեր զորքերը վարում են հերոսական, վստահ գործողություններ։ Ամփոփիչ որևէ բան այս պահին ասել չեմ կարող, ընդհանրական գնահատականներ այս պահին չհնչեցնենք»,-«Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննինսյանը։
«Գիշերը ռմբակոծվել է Շուշիի մատույցները, որտեղ որ գտնվել է թշմանին։ Թշնամու կողմից բազմաթիվ «պիկապներով» շարժ է նկատվել «Իսայի աղբյուրի» հատվածով։ Այստեղ էլ նրանց ոչնչացրել են։ Այս պահին էլ մարտերը շարունակվում են Շուշիի մատույցներում»,-նշել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը՝ նշելով, որ հակառակորդի համար Շուշին մնում է անհասանելի։
«Ոչ այդքան ինտենսիվ մարտեր մղվում են Մարտունիի ուղղությամբ, որտեղ 1,2 հարձակողական գրոհ հետ ենք մղել, ներկայումս ունենք ստաբիլ վիճակ»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից այս պահի դրությամբ զոհվել է 1177 զինծառայող։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 53 զոհ ու 148 վիրավոր։
Մոսկվայում հոկտեմբերի 9-ին 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են եկել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական հրադադարի հաստատելու մասին:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությունները նույնպես խախտվել են։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով ԼՂ դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Պատասխան նամակում Պուտինը գրել է, որ ՌԴ-ը ՀՀ-ին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական գործողությունները տեղի ունենան անմիջականորեն ՀՀ տարածքում։