ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան չեն մասնակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածության ձեռքբերմանը. դա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի եռակողմ համաձայնագիրն է։ Այս մասին, РИА Новости- ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը հայտնել է Արցախում պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը ստորագրելու մասին։ Փաշինյանը նշել է, որ որոշումն անասելի ցավոտ է անձամբ իր և ժողովրդի համար: Հիշեցնենք նաև, որ վարչապետի հայտարարությունից հետո բազմաթիվ քաղաքացիներ բողոքի գործողություններ իրականացրեցին՝ պահանջելով, որ վարչապետը չեղարկի ստորագրած փաստաթուղթը։ Նրանք ներխուժեցին կառավարության շենք, որպեսզի հանդիպեն վարչապետի հետ: Քաղաքացիները գիշերվանից բողոքի ցույց են անցկացնում ԱԺ-ի դիմաց և հանդիպում են պահանջում իմքայլական պատգամավորների հետ: Ի դեպ, 17 կուսակցություններ պահանջում են վարչապետի հրաժարականը: