Ֆրանսիայի ղեկավարությունը նոյեմբերի 10-ին հայտարարել է, որ ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի շրջանում զինադադարի ռեժիմի պարամետրերն ու նշել է, որ ցանկացած տևական պայմանավորվածություն պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
«Հայտարարության մեջ Ելիսեյան պալատը նշում է նաև, որ Թուրքիան պետք է դադարեցնի իր սադրանքները տարածաշրջանում և հրաժարվի ցանկացած գործողությունից, որը կարող է սպառնալիքի տակ դնել ապագա համաձայնությունը»:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում էր սկսել արցախ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 9-ի դրությամբ՝ հայկական կողմից զոհվել է 1221 զինծառայող։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։