Եթե տեղի ունենար Ստեփանակերտի առումը, ապա դա շրջափակված կթողներ մեր հազարավոր զինվորների։ Այս մասին ուղիղ եթերում «Քաղաքացու հետ» իր հերթական զրույցում ասաց ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Շուշիի դավադրության մասին բացարձակ անհեթեթություն է։
Ծառուկյանը հայտարարեց, որ կամավորական ջոկատ է կազմելու և անձամբ է գլխավորելու այն։ Բայց մենք այդպես էլ չտեսանք Շուշիի մոտակայքում կռվող ջոկատը։
Գուցե դրա՞ համար հնարավոր չեղավ Շուշին պահել։ Եթե այդ ջոկատը պատրաստ լիներ, ապա գուցե կարողանար օգնել Շուշի մտած մեր խմբին, և Շուշին անկում չապրեր»։
Փաշինյանը նշեց, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեին, ապա մեծ հավանականություն կար, որ կգրավվեր Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը․․․ որից հետո մյուս պաշտպանական շրջանները կհայտնվեին շրջափակման մեջ և տեղի կունենար ամբողջական կոլապս։
Իսկ եռակողմ հայտարարության մասին վարչետն ասաց, որ փաստաթուղթը ստորագրվել է այն ժամանակ, երբ ընկել էր Շուշին, ՀՀ ԶՈւ ԳՇ-ն ինձ զեկուցում էր, որ ռեսուրսները բավականին պրոբլեմատիկ վիճակում են, իսկ Արցախի քաղաքական ղեկավարությունը կիսում էր այդ կարծիքը։